«Խազեր»-ի կարմիր գորգին Էլեն Սաֆարյանը ներկայացել է սիրելիի հետ․ լուսանկար

Այսօր կայանում է «Խազեր» մրցանակաբաշխությունը, որը համախմբել է հայկական շոու-բիզնեսի ամենահայտնի ներկայացուցիչներին։ Միջոցառմանը ներկա է նաև երգչուհի և դերասանուհի Էլեն Սաֆարյանը։

Էլենը սոցիալական իր էջերում հրապարակում է արել կարմիր գորգից՝ ցույց տալով իր ներկայությունը կարևոր միջոցառմանը։ Հատկանշական է, որ հրապարակված կադրերից երևում է՝ նա այս անգամ միայնակ չէ․ դերասանուհին ներկայացել է սիրելիի հետ։

Հիշեցնենք, որ Էլեն Սաֆարյանը երկար ժամանակ չէր բացահայտում իր անձնական կյանքի մանրամասները՝ պահելով ինտրիգը հետևորդների շրջանում։ Սակայն, դատելով վերջին հրապարակումից, կարելի է ենթադրել, որ նա այլևս չի թաքցնում իր հարաբերությունները։

Понравилась статья? Поделиться с друзьями:
ՀԵՏԱՔՐՔԻՐ ԺԱՄԱՆՑ