Զեբրը հայտնվել է Մյասնիկյան պողոտայում. քաղաքացիները ահազանգում են (տեսանյութ)

Այսօր ժամը 06։00-ի սահմաններում Երևանի կենդանաբանական այգում պահվող զեբրը վանդակից դուրս է եկել և հայտնվել Մյասնիկյան պողոտայում։

Քաղաքացիները ահազանգում են:

Գագիկ Շամշյանի հաղորդմամբ, Կենդանաբանական այգու աշխատակիցներն ու մի քանի քաղաքացիներ կարողացել են բռնել զեբրին, պարանը անցկացնել ոտքին ու փորձում են նրան վերադարձնել կենդանաբանական այգի։

Понравилась статья? Поделиться с друзьями:
ՀԵՏԱՔՐՔԻՐ ԺԱՄԱՆՑ