Էդգար Իգիթյանը, ով հեռուստասերիալներում ակտիվ մասնակցություն ունի, համացանցային տիրույթում նույնպես պահպանում է ակտիվությունը և ցույց տալիս հետևորդներին, որ նրանց հետ շփվելը և իր կյանքի երջանիկ դրվագներով կիսվելը իրեն երջանկություն է պարգևում։

Սիրված դերասանի որդին՝ Լեոնը, արդեն մեկ տարեկան է և մեկ տարի շարուակ ծնողներին երջանկություն է պարգևում։

Երջանիկ մայրիկն ու հայրիկը չեն դադարում իրենց սոցտրույթում կիսվել իրենց փոքրիկի մասնակցությամբ լուսանկարներով, հիանալ ու հիացնել հարությանը։ Այս անգամ Էդգար Իգիթյանը մի լուսանկարով է կիսվել, որն իր ընտանիքի համար պատմական է։

Լուսանկարում Էդգարն է որդու հետ, հայրը և պապիկը։ Արդյունքում ստացվել է չորս սերունդ մի լուսանկարում։ Դերասանը լուսանկարին կից հենց այդպես էլ գրել է․ «4 սերունդ ․․․»՝ հավելելով պապիկ, ընտանիք, հայրիկի որդի հեշթեգերը։

Ստացվում է, որ լուսանկարում կա պապիկ, հայրիկ, որդի, թոռնիկ և անգամ ծոռնիկ։ Երջանկութուն ենք մաղթում Իգիթյանների ընտանիքին։
