Փարաքարի համայնքապետ Վալոդյա Գրիգորյանի սպանության մեջ կասկածվող Նարեկ Օհանյանն է․ նրան բերել են դեպքի վայր

Ով է կասկածվում Վոլոդյա Գրիգորյանին սպանելու մեջ. կասկածյալին բերել են դեպքի վայր

Տեսանյութը 24․news ի

Փարաքարի ընդդիմադիր համայնքապետ 41-ամյա Վալոդյա Գրիգորյանի սպանության գործով քիչ առաջ ձերբակալվել է Նարեկ Օհանյանը։ Այս պահին նրան պատկանող կիսակառույց տան տարածքում իրականացվում է խուզարկություն։

Ինչպես երևում է լրագրող Լիա Սարգյանի ֆեյսբուքյան ուղիղ եթերից՝ խուզարկության վայրում է ՆԳՆ ոստիկանության պետի տեղակալ Վարդան Վարդանյանը։

Դեպքի վայրում է նաև այսօր պաշտոնանկ արված ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության Արմավիրի մարզային վարչության պետ, ոստիկանության գնդապետ Արթուր Բդոյանը։

Понравилась статья? Поделиться с друзьями:
ՀԵՏԱՔՐՔԻՐ ԺԱՄԱՆՑ