Շուրջ 20 րոպեից «Զվարթնոց» օդանավակայանից օդ կբարձրանա Բաքու մեկնող ինքնաթիռը։ Այս մասին Factor.am-ը տեղեկանում է flightradar24.com կայքից։ Թռիչքն իրականացնելու է FlyOne ընկերության ինքնաթիռը։ Սա, հավանաբար, այն թռիչքն է, որով ՀՀ ԱԱԾ տնօրեն Անդրանիկ Սիմոնյանը մեկնելու է Ադրբեջան` մասնակցելու, ինչպես ԱԱԾ-ն է հայտնել, «Անվտանգության 3-րդ միջազգային ֆորումին»: Անդրանիկ Սիմոնյանը երեք օր` սեպտեմբերի 19-ից 21-ը կգտնվի Բաքվում։ Սիմոնյանը Բաքու է մեկնելու Gulfstream G450 ինքնաթիռով։ Համացանցի բաց աղբյուրների համաձայն` սա բարձր դասի ինքնաթիռ է, նախատեսված մինչև 16 ուղևորի համար։ Երևանից Բաքու թռիչքը տևելու է մեկ ժամ։ Օդանավաը վայրէջք է կատարելու Հեյդար Ալիևի անվան օդանավակայանում։ Նարեկ Կիրակոսյան
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ https://factor.am/932093.html?fbclid=IwY2xjawM6U-VleHRuA2FlbQIxMQABHu3qdnX0IkfISrCHRpVrRnFjR2UX7-K6cBB5BBLjls0nm7Rdm7GXZExwhMBT_aem_M7FfD86lAVwGvvx9GFMWUA
© factor.am
