Ապացուցվելու է Նարեկ Օհանյանի անմեղությունը․ փաստաբանի հայտարարությունը

ալոդյա Գրիգորյանի սպանության գործով կալանավորված Նարեկ Օհանյանի փաստաբան Վահան Հովհաննիսյանը ArmLur.am-ի հետ զրույցում հայտնել է․

«Ստանձնել եմ Վալոդյա Գրիգորյանի և Կարեն Աբրահամյանի սպանության մեջ մեղադրվող Նարեկ Օհանյանի պաշտպանությունը։ Պաշտպանական կողմն ապացուցելու է Նարեկ Օհանյանի անմեղությունը։ Պաշտպանական կողմն ապացուցելու է, որ հասարակությանը ներկայացվող վարկածը մեղմ ասած անհիմն է։ Խորին և անկեղծ ցավակցություններ եմ հայտնում տուժողների ընտանիքների անդամներին։ Շուտափույթ առողջություն եմ մաղթում վնասվածքներ ստացած անձին։ Առայժմ այսքանը»,- ասել է փաստաբանը։

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 23-ին սպանվել էր Փարաքար համայնքի ղեկավար Վալոդյա Գրիգորյանը։ Գործով կալանավորվել է երկու անձ։

Понравилась статья? Поделиться с друзьями:
ՀԵՏԱՔՐՔԻՐ ԺԱՄԱՆՑ