Երգչուհի Լենա Ղազարյանը բնակություն է հաստատել Ամերիկայում և արդեն տևական շրջան է, ինչ գործունեությունը ծավալում է ԱՄՆ-ում։ Երգչուհին ընտանիք է կազմել և այդ գեղեցիկ ընտանիքում մեծանում է նրա հրաշք դուստրը։

Փոքրիկին շնորհել են Նելլի անունը։ Փոքրիկն արդեն յոթ ամսական է։ Փոքրիկ Նելլին գրավել է երգչուհի մայրիկի երկրպագուների ուշադրությունը։

Օգտատերերը մեծ անհամբերությամբ են սպասում Նելլիի մասնակցությամբ նոր հրապարկումներին։ Ամեն ամիս Լենան լուսանկարում է և ցույց տալիս հետևորդներին, թե ինչպիսին է դուստրը և որքան է մեծացել։ Այս անգամ նա դստերը լուսանկարել է ռուսական կոնֆետներից հայտնի Ալյոնկայի կերպարով։

Փոքրիկն անասելի նման է կերպարին՝ ասես ճիշտ պատճենը լինի։ Գեղեցկուհի Նելլին մեծանում է սիրո ու ջերմության մեջ։ Հոլովակի մեկնաբանությունների դասշտում երգչուհու հետևորդները ջերմ ու բարի խոսքեր են հղել փոքրիկն և շնորհավորել նրան յոթ ամսական դառնալու կապակցությամբ։

Իսկ հրապարակման մանրամասներն առաջարկում ենք դիտել վարը կցված տեսանյութում։
