Սիրված երգիչ Արամեի կինը՝ Աննա Թովմասյանը մեծ ակտիվություն ունի ինսթագրամյան տիրույթում։ Երգչի կինը ակտիվորեն վարում է իր բլոգը և լսարանին ներկայացնում առօրյան՝ ինչպես է անցկացնում օրը, ինչ է պատրաստում, ժամանցը երեխաների հետ, հանգիստը և այլն։

Աննա Թովմասյանին ինսթագրամյան տիրույթում հազարավոր օգտատերեր են հետևում։

Այս անգամ Աննան հետևորդներին պատմել է, որ վերջապես որոշել է նոր անձնագիր ստանալու համար սկսել գործողությունները, այսինքն՝ լուսանկարվել և այլն ինչ անհրաժեշտ է այդ գործընթացի համար։

Երգչի կինը լուսանկարվել է և նկատել, որ նոր լուսանկարներում շատ է փոխվել։ Հին անձնագրի լուսանկարում նա բոլորովին այլ տեսք ունի։ Աննան նշել է, որ փոփոխություններն իր համար ակնհայտ են։

Եվ իր խոսքում ասել է, որ մեծացել է ու ծերացել։ Վարը ներկայացված տեսանյութում կարող եք դիտել Աննա Թովմասյանի նոր հրապարակումը և մի քանի այլ լուսանկարներ։
