Զինծառայողները բնակարան կստանան.ՀՀ կառավարությունը հաստատեց ծրագիրը

MediaTime-ը գրում է.

ՀՀ կառավարությունը հաստատել է պաշտպանության նախարարության առաջարկած ծրագիրը, որի նպատակն է բնակարանով ապահովել շուրջ 2850 զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների։

Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյան-ի խոսքով՝ ծրագիրը կիրականացվի փուլային տարբերակով և ուղղված է տարիներ շարունակ բնակարանային խնդիր ունեցող շահառուների հարցի լուծմանը։

Ծրագիրը նախատեսվում է իրականացնել հիփոթեքային մեխանիզմով․ ֆինանսավորման 90 տոկոսը կտրամադրի կառավարությունը բանկերի միջոցով, իսկ մնացած մասը՝ պաշտպանության նախարարությունը։

Ըստ ծրագրի՝ բնակարաններով ապահովումը կկատարվի մի քանի տարվա ընթացքում՝ ընդգրկելով ինչպես գործող և նախկին զինծառայողներին, այնպես էլ զոհվածների ընտանիքների անդամներին։

Նախարարի գնահատմամբ՝ այս նախաձեռնությունը հնարավորություն կտա վերջապես լուծել տասնամյակներ շարունակ կուտակված կարևոր սոցիալական խնդիրներից մեկը։

Понравилась статья? Поделиться с друзьями:
ՀԵՏԱՔՐՔԻՐ ԺԱՄԱՆՑ