Օրերս Մալենայի տարեդարձն էր։ Բոլորը շտապում էին նրան շնորհավորել և լավագույնը մաղթել։ Երիտասարդ երգչուհին դարձավ տասնվեց տարեկան։ Առաջինը նրան շնրոհավորել է մայրը՝ դերասանուհի Աննա Մանուչարյանը։

Բացի շնորհավորանքից դերասանուհին մի փոքր պատմել է դստեր մասին և հայտնել իր անսահման հպարտությունը։ Աննան նշել է, որ չգիտի, թե նախորդ կյանքում ինչ սխրանք է գործել, որ այս կյանքում պարգևատրվել է Մալենայով։

Մեկնաբանություններում ջերմ շնորհավորանքներն ու գրառումները շարունակվել են։ Բոլորն էլ սիրով շտապել են շնորհավորել տաղանդավոր երգչուհուն։ Եվ մի անծանոթ օգտատեր գրառում էր կատարել, որտեղ դիմելով Աննա Մանուչարյանին՝ առաջինն իրեն է շնորհավորել և հիացել նրանով, որ այդքան ուժեղ ու ճիշտ կին է։

Օգտատերը հայտնել է, որ ինչ-որ մի տեղ կարդացել է, որ Աննան դստերն ասել է՝ Երբ հայրդ ետ գա, դու որոշիր՝ կընդունես նրան, թե՞՝ ոչ։

Նման արտահայտություն միայն ուժեղ կինը կարող էր անել։ Վարը կցված տեսանյութում կարող եք այս մասին ավելին իմանալ։
