Բացահայտվել է՝ ում ուղղությամբ է կրակել ադրբեջանցին․ բացառիկ լուսանկար

Գրել էինք, որ Սիսիանի Շաքի բնակավայր է ներթափանցել ադրբեջանցի եւ կրակել ՀՀ քաղաքացու վրա։ ԱԱԾ-ն եւս հաստատել էր լրատվամիջոցների ինֆորմացիան։

Վնասվածք է ստացել 5 երեխաների մայր, նա փորձել է վնասազերծել ադրբեջանցուն, դանակով հարվածել է նրան, որից հետո հակառակորդը կրակել է կնոջ ուղղությամբ եւ դիմել փախուստի։ Կինն էլ ահազանգել է ոստիկանություն եւ շտապ օգնություն։

Սիսիանի ԲԿ-ի տնօրեն Անիկ Գրիգորյանը մեզ ասել էր, որ կինը հետազոտման փուլում է, կյանքին վտանգ չի սպառնում։

«Հրապարակ»֊ի ձեռքի տակ է հայտնվել կնոջ լուսանկարը՝ ամուսնու հետ։ Վնասվածք ստացած կնոջ անունը Անի է։
Այժմ Անիին թույլ չեն տալիս տեսնել։ Շատ արյուն էր կորցրել, ստիպված եղանք արյան պաշար հասցնել Գորիսի Յոլյանի արյունաբանական կենտրոնից։ Հիմա վիրահատում են։ Ասացին՝ վիրահատությունից հետո նրան կտեղափոխեն Երևան, Syunik News-ին ասել է տուժած կնոջ՝ Անի Ավետիսյանի եղբայրը՝ Սարիբեկ Ավետիսյանը:

Понравилась статья? Поделиться с друзьями:
ՀԵՏԱՔՐՔԻՐ ԺԱՄԱՆՑ