Դերասանուհի Քրիստինա Եղոյանը հուզիչ գրառումներով իր աջակցությունն է հայտնել դերասան Գոռ Հակոբյանին՝ կոչ անելով բոլորին միանալ դրամահավաքին և օգնել երեխայի բուժման համար անհրաժեշտ գումարը հավաքելուն։
Հիշեցնենք, որ դերասան Գոռ Հակոբյանը մեկ օր առաջ հայտնել էր, որ իր որդու՝ Ֆելիքսի մոտ հայտնաբերվել են առողջական լուրջ խնդիրներ։ Երեխայի մոտ ախտորոշվել է Ewing sarcoma, և ընտանիքը հայտարարել է դրամահավաք՝ բուժումը Գերմանիայում կազմակերպելու համար։
Գոռ Հակոբյանի կոչին արագ արձագանքել են բազմաթիվ հայտնիներ և նրա գործընկերները՝ իրենց հերթին կոչ անելով հանրությանը միանալ դրամահավաքին։
Այսօր նոր գրառում է կատարել Քրիստինա Եղոյանը՝ տեղեկացնելով, որ ԱՄՆ-ից արդեն հնարավոր է փոխանցումներ կատարել Գոռ Հակոբյանի հաշվին Moneytun համակարգի միջոցով։ Նրա խոսքով՝ ամեն ինչ լավ է լինելու, երեխան կկազդուրվի, իսկ մեզ մնում է օգնել ֆինանսապես և աղոթել։
Հաջորդ գրառման մեջ դերասանուհին գրել է․
«Աստված իմ, առողջություն բոլոր բալիկներին։ Ծնողների համար չկա ավելի կարևոր բան, քան իրենց երեխաներին առողջ տեսնելը»։

