Մաֆիայի օրենքն է գործում. ինչ կոմպրոմատներ ունեն նախկին նախագահները կաթողիկոսի դեմ. Բագրատյան

Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանի խոսքով՝ այն կենտրոնները, որոնք երկար ժամանակ ազդեցություն են ունեցել տարածաշրջանում, ուզում են դա վերահաստատել:

Պատգամավորը կարծիք է հայտնում, որ երբ երկրները տարբեր մարտավարություններ և ռազմավարություններ են որդեգրում, սա անհանգստացնում է նրանց:

Ըստ Բագրատյանի՝ Հայաստանի հասարակության մի փոքր հատված է, որ կողմ է Միութենական պետության կազմում լինելուն, իսկ մեծ մասը կողմ է ինքնիշխանությանը, հարևան երկրների հետ նորմալ հարաբերություններին:

Խոսելով Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության մասին՝ նա համոզմունք է հայտնում՝ Ժամանակը ցույց տվեց, որ ՀԱՊԿ-ը կապ չունի Հայաստանի հետ:

Ինչ վերաբերում է նրան, որ ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախորովան մտավախություն ունի, թե Եվրամիությունը Հայաստանին կարող է ստրկացնել՝ Բագրատյանն ասում է. «Ով ինչից խոսի, Զախարովին թող ստրկատիրությունից չխոսի. դա իրենց հոգեբանության մեջ է: Իրենք չեն հանդուրժում մեկ այլ երկրի ազատությունը, ատելություն են սերմանում»:

Իշխող ուժի անդամի նկատառմամբ՝ ընդդիմությունը չի ուզում, որ Հայաստանը դուրս գա ապաշրջափակված վիճակից, այլ ուզում են, որ մնա մի Լարս, որ երբ ուզենան, բացեն, երբ ուզենան, փակեն. «Եթե մարդիկ սովոր են ստրկության մեջ ապրել հավերժ, իրենց ընտրությունն է»:

Բագրատյանը կարծում է, որ Լևոն Տեր-Պետրոսյանի մոտ քաղաքական խանդ կա Նիկոլ Փաշինյանի նկատմամբ, քանի որ ինքը չկարողացավ անել այն, ինչ արեց Փաշինյանը:

«Ասում էր՝ Ղարաբաղը չենք կարող պահել, հիմա ասում է՝ վայ ձեր, պատուհասներ, էս ինչ արեցիք: Բոլորս իրեն համարում էինք հաղթող նախագահ, բայց ասում էր՝ Ղարաբաղի հարցում աշխարհը թույլ չի տալիս և այլն: Անգամ ասում էր՝ տղա եք՝ պահեք Ղարաբաղը: Եթե գիտեր, որ պահել հնարավոր չէ, ինչո՞ւ Ղարաբաղ շարժում սկսեցին: Իշխանության գալու համա՞ր էր: «Մարտի 1»-ին կաթողիկոսն այցելեց, չընդունեց՝ համարելով, որ կաթողիկոս չէ, հիմա պաշտպանում է»,- նկատում է Բագրատյանը:

Ըստ պատգամավորի՝ Նիկոլ Փաշինյանը մի քաղաքականություն է վարում, որը ոչ մեկին չի հաջողվել. նա կարողանում է հարաբերություններ կառուցել բոլոր երկրների հետ, այդ թվում՝ առանց միջնորդի աշխատել Թուրքիայի հետ:

Անդրադառնալով Գարեգին Բ-ին՝ վերջինս ասում է՝ նա ընտրվել է առեղծվածային պայմաններում և հարմարվել էր նախորդ իշխանություններին. «Նրանք ունեին ազդեցություն կաթողիկոսի վրա, իրար հետ բիզնես ծրագրեր էին անում: Ստիպեցին, որ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը պահանջի. մաֆիայի օրենքն է»:

Ըստ զրուցակցի՝ խուլիգանությամբ զբաղվողներ կան, եկեղեցին պղծողներ, որ թաքնվել են վեղարի տա. «Մենք ասում ենք՝ դուրս եկեք. Եկեղեցով զավակ ենք ամուսնացնում, մկրտում, որքանով է ընդունելի, որ այդ արարողությունն անողը լինի թշվառական, վատ մարդ: Եկեղեցին Աստծո տունն է, բայց այնտեղ կան նաև պիղծ մարդիկ: Երբ հոգևորականը խոսում է գլուխ կտրելու մասին՝ այդտեղ նա դադարում է լինել հոգևորական, դառնում է տեռորիստ, ահաբեկիչ, պիտի գնա միանա Ուսամա բեն Լադենին»:

Առավել մանրամասն՝ «Հայկական ժամանակ»-ի հետ հարցազրույցում:

Понравилась статья? Поделиться с друзьями:
ՀԵՏԱՔՐՔԻՐ ԺԱՄԱՆՑ