Մայրանալու սպասումով․ հայ հայտնիները, ովքեր արդեն պատրաստվում են բալիկի գալստին

Հայկական շոուբիզնեսում վերջին շրջանում նկատվում է իսկական «բեյբի-բում»․ մի շարք հայտնիներ շուտով կդառնան մայրիկ, իսկ նրանց հետևորդները մեծ հետաքրքրությամբ հետևում են այս գեղեցիկ փուլին։

Բլոգեր Նանո Քալաշյանը շաբաթներ առաջ հայտնել էր իր հղիության մասին, իսկ օրեր առաջ «gender party»-ի միջոցով բացահայտեց երեխայի սեռը։ Նա սպասում է տղա երեխայի։

Դերասանուհի Լիլի Մորտոն արդեն հղիության 8-րդ ամսում է և ակտիվորեն պատրաստվում է փոքրիկի գալստին։ Ընտանիքը արդեն զբաղվում է երեխայի սենյակի ձևավորմամբ։ Նա սպասում է աղջիկ երեխայի։

Բլոգեր Օվսաննա Խաչատրյանը ևս հղիության վերջին փուլում է։ Նա շուտով մայրիկ կդառնա՝ սպասելով տղա երեխայի։

Երգիչ Արտաշ Ասատրյանի դուստրը՝ Սյուզի Ասատրյանը, նույնպես հայտնվել է քննարկումների կենտրոնում։ Սոցցանցերում տարածված հրապարակումներից հետո ենթադրվում է, որ նա ևս հղի է, սակայն այս տեղեկությունը դեռևս չի հաստատվել նրա կողմից։

Դերասանուհի Էլեն Սարգսյանը ևս վայելում է հղիության վերջին շաբաթները։ Նա հաճախ է կիսվում լուսանկարներով, որտեղ երևում է նրա գեղեցիկ կլորիկ փորիկը։

Այսպիսով, հայկական շոուբիզնեսում սպասվում են բազմաթիվ ուրախ լուրեր, իսկ երկրպագուները անհամբեր սպասում են փոքրիկների ծնունդին։

Понравилась статья? Поделиться с друзьями:
ՀԵՏԱՔՐՔԻՐ ԺԱՄԱՆՑ