Տան պայմաններում պատրաստեք պաղպաղակ. այնքան համեղ է ստացվում, որ խանութից այլևս չեք գնի

Բաղադրամասեր 300գ 35%-անոց սերուցք,

150 գ շաքարավազ,

3 հատ ձվի դեղնուց, ½ բաժակ կաթ։

Պատրաստման եղանակը

Եռացրած և սառեցված կաթի մեջ ավելացնել 3 հատ դեղնուց, շաքարավազ և մի փոքր վանիլ, դնել ջրային բաղնիքի վրա և անընդհատ հարելով հասցնել խտացված կաթի մակարդակի։

Հարել սերուցքները մինչև պնդանալը։

Շատ պետք չէ հարել սերուցքները, որպեսզի կարագ չդառնան։ Միացնել երկու զանգվածները և դանդաղ խառնել։ Դնել սառցախցիկում մեկ ժամ։ Մատուցելիս վրան շաղ տալ շոկոլադ և քերած ընկույզ կամ համեղ հատապտուղներ:

Понравилась статья? Поделиться с друзьями:
ՀԵՏԱՔՐՔԻՐ ԺԱՄԱՆՑ