ՌԴ–ն ուզում է տեսնել կայուն, զարգացող ՀՀ. Զախարովա

Ռուսաստանն անկեղծորեն շահագրգռված է եղբայրական Հայաստանի կայունությամբ։ Այս մասին հայտարարել է ՌԴ արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հուլիսի 2-ին կայացած ճեպազրույցի ժամանակ։

«Կայուն, բարգավաճ, զարգացող Հայաստան. այդպիսի պետություն և ժողովուրդ ենք ցանկանում տեսնել», – ասել է ռուս պաշտոնյան։

Զախարովան ընդգծել է, որ Մոսկվան կողմ է Հայաստանում օրինականության պահպանմանը՝ Սահմանադրության վրա հիմնված, ինչպես նաև քաղաքացիների կրոնական ազատությունների և իրավունքների ապահովմանը։

Понравилась статья? Поделиться с друзьями:
ՀԵՏԱՔՐՔԻՐ ԺԱՄԱՆՑ