«Շատ քչերը գիտեն, որ երբ դեռ 15 տարեկան էի․․․»․ Անահիտ Կիրակոսյանը պատմել է իր անցած ուղու մասին և ուշագրավ դրվագներ ներկայացրել

Անահիտ Կիրակոսյանը հետաքրքրական դրվագներ է հանրայնացրել և պատմել հետևորդներին ու իրեն սիրող մարդկանց, որ տարիներ առաջ աշխարհի վարսահարդարների առաջնությանը մասնակցություն է ունեցել և հանդես եկել որպես մոդել։ Այն կայացել է Մոսկվայում և այս մասին քչերը գիտեն։

Այդ ժամանակ դերասանուհին եղել է ընդամենը տասնհինգ տարեկան։ Նա ներկայացել է վարսահարդար Հռիփսիմեի հետ, ով հիմա սանրվածքների վարպետ է։ Տարիներ անց Անահիտը հնարավորություն է ունեցել հանդիպել Հռիփսիմեի հետ։

Դերասանուհին ուրախությամբ հայտնում է, որ Հռիփսիմեն այսօր ունի իր անկյունը, որտեղ ստեղծագործում է՝ իր սիրելի գործին նվիրված։

Անահիտ Կիրակոսյանը ներկայացրել է լուսանկարներ, որտեղ ցույց է տվել Հռիփսիմեի հետ իր անցած ուղին։ «Շնորհավորում եմ քեզ սրտանց և շաաաաաատ էի կարոտել․․․ տարիները չեն փոխել քեզ և քո մարդ տեսակը։ Ես քեզ շաաատ եմ սիրում»,- գրել է դերասանուհին։

Դերասանուհու հետևորդները նկատել են, որ Անահիտն այս տարիների ընթացքում նույն գեղեցկուհին է մնացել։

Понравилась статья? Поделиться с друзьями:
ՀԵՏԱՔՐՔԻՐ ԺԱՄԱՆՑ