Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը փաստաբանների միջոցով հայտարարություն է տարածել՝ կապված իր անունը վարչապետի թեկնածուների ցանկում քննարկելու հետ։
Դրանում ասված է․
«Ես լիովին բավարարված եմ իմ ծառայությունից իբրև հոգևորական, ուստի խնդրում եմ իմ անունը չշահարկել վարչապետի թեկնածուների շարքում: Աստված պահապան»:

Ավելի վաղ Էդմոն Մարուքյանը հայտարարությամբ տեղեկացրել էր, թե պատրաստ է հրաժարվել վարչապետին անվստահություն հայտնելու գործընթացի շրջանակներում իր թեկնածությունը առաջադրելուց, իսկ Աղազարյանը և Ասլանյանը պատրաստ են առաջադրել Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի թեկնածությունը նրա համաձայնության դեպքում:
«Հայաստան» խմբակցությունը ևս հայտարարել է Միքայել սրբազանի թեկնածությամբ անվստահության նախաձեռնությանը միանալու մասին:
