📌 Մաշ Ենոքյանի դուստրը՝ Տիգրան Ավինյանի գրկում. քաղաքականացնե՞լ, թե՞ ոչ
ԱԺ 2026 թվականի ընտրություններին ընդառաջ քաղաքական ուժերը Հայաստանի մարզերում ու մայրաքաղաք Երևանում շարունակում են իրենց քարոզարշավները։
Շոուբիզնեսի հայտնիներից ոմանք, որոշ բլոգերներ բացահայտ իրենց աջակցությունն են հայտնում այս կամ այն քաղաքական ուժին։
Բլոգեր Մաշ Ենոքյանն էլ ինստագրամյան իր էջում հրպարակել է հոլովակ, որտեղ իր փոքրիկ դուստրը Երևանում քարոզարշավ իրականացնող Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանի գրկում է։
Բլոգերը նաև մեկնաբանություն է թողել հոլովակին՝ «Չքաղաքակացնել»։
Այնուամենայնիվ, սա «անմեղ» հոլովա՞կ է թաքնված աջակցության ֆոնին, թե՞ ապաքաղաքական հրապարակում։
