«Դժբախտաբար այսօր մեր երկրում տեղի են ունենում ցնցումներով լի դավաճանական գործողություններ, որոնք կառավարվում են մեր սրբություն սրբոց Մայր Աթոռ սուրբ Էջմիածնից: Այսօրվա գահակալը բազմիցս ասել եմ, հիմա էլ հաստատում եմ, ռուսական հատուկ ծառայությունների գործակալ է, տրոյական ձի է մեր երկրում և այսօր նրա միջոցով հյուսիսային մեր հարևանները փորձում են ցնցումներ և հեղաշրջում իրականացնել մեր երկրում»:
Այս մասին Հանրային ՀԸ եթերում ասաց Գարեգին Բ կաթողիկոսի նախկին գավազանակիր Խորեն Վարդապետ Հովհաննիսյանը:
Ձեր ասածը լուրջ մեղադրանք է, ինչպես կհիմնավորեք՝ դիտարկմանն ի պատասխան, Խորեն Վարդապետ Հովհաննիսյանը մանրամասնեց.
«Ես մի քանի ամիս առաջ տարբեր հարթակներում հրապարակել եմ, որ 1979 թվականին Գերմանիայից նրան իբրև գործակալ բացահայտել և արտաքսել են Մոսկվա ձեռնաշղթաներով: Հայտարարել եմ, որ Կտրիճ Ներսիսյանը ինձ դատի տա և դատարանում գնանք ես ապացուցեմ, որ իրեն արտաքսել են:
Ավելին ասեմ, 2005 թվականին նա ուզում էր գնալ Գերմանիա՝ առաջնորդի կողմից Գերմանիայի հայոց, հրավեր ուներ և փափագեց որ հանդիպի Անգելա Մերկելի հետ: Չլսված բան է, Մերկելը մերժեց նրա հանդիպումը: Նամակները կան թե Գերմանիայում, թե էջմիածնում:
Գարեգինը վախենում է և չեղարկում է իր այցելությունը»,- ասաց նա՝ վստահեցնելով, որ ունի իր խոսքերի բոլոր ապացույցները:
