Դերասան Կարեն Ասլանյանը արդեն տևական ժամանակ է, ինչ գտնվում է ստեղծագործական դադարի մեջ։ Վերջին շրջանում նա չի մասնակցել նոր նախագծերի և նախկինի պես ակտիվ չէ նաև երաժշտական գործունեության մեջ։
Փոխարենը Կարենը հաճախ է ճամփորդում կնոջ՝ Աննայի հետ և պարբերաբար ակտիվ է սոցիալական հարթակներում՝ կիսվելով անձնական պահերով։
Այս անգամ դերասանը հայտնել էր, որ իր մայրը նշում է ծննդյան տարեդարձը։ Նա նաև ցույց էր տվել, որ ընտանիքը տոնն սկսել է դեռ կեսգիշերից՝ հյուրընկալելով մտերիմներին տանը։
«Ծնունդդ շնորհավոր, մամ»,– տոնական հրապարակմանը կից գրել էր Կարենը։
Տեսանյութը Այստեղ
