Էրդпղանը հանդես է եկել սուր, ընդգծված ռшզմատենչ ելույթով

Իսրայելի և Իրանի միջև հակամարտության սրման ֆոնին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հանդես է եկել սուր, ընդգծված ռազմատենչ ելույթով: Հայտարարելով երկրի՝ միջին և մեծ հեռահարության հրթիռների արտադրությունն ավելացնելու մտադրության մասին՝ Էրդողանը միաժամանակ նախազգուշացրել է իսրայելական հարձակման հնարավոր հետևանքների մասին՝ ընդգծելով, որ այդ հարվածները կվերաբերեն ոչ միայն Թեհրանին, այլև Մերձավոր Արևելքի անվտանգության ողջ ճարտարապետությանը:

Թուրքիայի նախագահը հայտարարել է երկրի՝ սպառազինության ազգային համակարգերի զանգվածային սերիական արտադրության անցնելու մասին:

«Մենք թևակոխել ենք մի փուլ, որտեղ մեր (սպառազինությունների) համակարգերի արտադրությունը կիրականացվի այնպիսի ծավալներով, որոնք իրապես կամրապնդեն մեր զսպման մակարդակը», — ընդգծել է Էրդողանը:

Понравилась статья? Поделиться с друзьями:
ՀԵՏԱՔՐՔԻՐ ԺԱՄԱՆՑ