Սարգիս Գրիգորյանը կնոջ հետ գեղեցիկ լուսանկար է հանրայնացրել և ցուցադրել, որ միասին են և երջանիկ։ Կից կատարել է գրառում, որտեղ պատմել է օրերս մի կարդացած հոդվածի մասին, ըստ որի՝ ինքը և կինը՝ Մանոն, բաժանվել են։

Դերասանը բարկացել է ոչ թե այդ հոդվածի հեղինակի, այլ մեկնաբանող օգտատերերի արարքի վրա։ Սարգիսը նշել է՝ հոդված գրողը ստացել է պատվերը և կատարել գումարի դիմաց, քանի որ սոցիալական ինչ-որ մի խնդիր պիտի լուծեր։

Դերասանը խոր զարմանք է ապրում, որ որոշ մարդիկ վատ լուրին հրճվանքով և ուրախությամբ են արձագանքում։ Սարգիսը գրառման նշել է ու խոր ցավ հայտնել, որ դեգրադացումը կենդանակկան մակարդակի է հասել։

«Խղճացեք ձեզ` մի կորցրեք մարդկայինը, իսկ մարդկայինը նախ և առաջ սիրելն է, կարեկցելը, ներելը և անհանգստանալը: Հ.Գ. Մեզ մոտ ամեն ինչ լավ է ու լավ կլինի, որովհետև մենք ուզում ենք, որ լավ լինի»։

Դերասանի երկրպագուները մեկնաբանություններում նշել են, որ աստղային զույգն օրինակելի ընտանիք է և քննադատել վատաբանողներին։
