Նաիրա Մովսիսյանին հեռուստադիտողը արդեն երկար ժամանակ է չի տեսնում էկրանին։ Դերասանուհին պատմել է, որ այսօրվա իրականության մեջ հետևորդների քանակը կարևորը է՝ ըստ այդ թվի է որոշվում, թե ինչպիսի դերասանուհի է օգտատերը։ Նշում է, որ սոցիալական հարթակում իր ակտիվությունը հենց դրա հետ է կապված։ Նաիրան անկեղծացել է և նշել՝ եթերում չլինելու պատճառներից մեկն էլ ավելորդ քաշն է։

Նրան գիրության պատճառով նկարահանումների չեն հրավիրում։ Ասում է, որ գեր մարդիկ նկարահանվում են միայն երգիծական ժանրում։ Բոլոր դերասանները նիհար են․ մայրերը, դուստրերը, սիրուհիները։ Նշում է, որ եթե դերասանը հիվանդության պատճառով գեր է, ապա աշխատանքից պետք է զրկվի՝ անկախ այն հանգամանքից, թե քանի տարի է սովորել , ինչպիսի դերասան է։

Դերասանուհին խոստովանեց, որ որոշել էր նիհարել , բայց նկատում է․ «Սերիալներում գեր սիրուհի լինել չի՞ կարող»։ Նաև նշում է, որ իրական կյանքում հայ տղամարդկանց սիրուհիները սերիալային սիրուհիներից չափազանց տարբեր են։ Դերասանուհին պատմում է, որ ժամանակին մեծացրել էր շրթունքները, հետո հեռացրեց նյութը և դարձավ ոչ արդի։

Մշտապես քննադատվել է՝ մեծացրած շրթունքների համար, նյութը հեռացնելուց հետո և այլն։ «Իմ տեսակը չհասկացված է, միշտ էլ տարբերվել եմ: Ինձ համար ցավալի չէ մարդկանց կողմից չհասկացված լինելը: Նախընտրում եմ կայացած փոքրամասնության կարծիքը:

Միշտ չէ, որ մարդկանց մեծ մասի կարծիքը ճիշտ է, ոչ մի ազգում մեծամասնությունը խելացի չի լինում: Միայն ցավ եմ ապրում, թե ինչու են մարդիկ այդքան չարացած»,- եզրափակել է դերասանուհին:
