Այս փոքրիկն իր ճիչով կեսգիշերին արթնացրեց ծնողներին․․․Սենյակ մտնելուց մեկ րոպե անց վերջիններս ուշագնաց ընկան հատակին (լուսանկար ներ) Բոլոր ծնողներն իրենց երեխաների մեջ փոքրիկ հրեշտակ են տեսնում: Բայց փոքրիկ Սելիյա Ռուպելն իր ծնողների համար իսկա կան պահապան հրեշտակ դարձավ, քանի որ նա փրկել է իր ընտանիքին մահից:

Մի գիշեր երիտասարդ ամուսիններ Կայլը և Մոնիկն արթնացան իրենց աղջկա ճչոցից:
«Սովորաբար մեր փոքրիկը շատ հանգիստ է քնում: Բայց այդ անգամ մեր աղջկա լացի ձայնը յուրահատուկ էր: Դա իսկական օգնությ ան աղաղակ էր»,- հիշում է Մոնիկը:
Արթնանալով՝ մայրիկը միանգամից վազեց աղջկա սենյակ: Բայց դեռ միջանցքում նրա գլուխն այնպես պտտվեց, որ վայր ընկավ: Մոնի կը հավաքեց իր ուժերը և մի կերպ հասավ երեխայի սենյակ: Երբ մայրիկը գրկեց Սելիյային, փոքրիկն անմիջապես հետ տվեց…

Կայլը նույնպես վատ զգաց իրեն: Նա հասցրեց զանգել իր ծնողներին և սկսեց իրերը հավաքել, որպեսզի հեռանային տանից: Նրանք փո րձում էին դուրս գալ տանից, բայց ուժասպառ եղան և չկարողացան հասնել դռանը… Բարեբախտաբար, մեկ րոպե անց հասան տատ իկն ու պապիկը․ նրանք հարևան տանն էին ապրում: Նրանք բացեցին դուռը և դուրս հանեցին իրենց երեխաներին և թոռնուհուն: Մի քանի րոպե անց եկավ նաև շտապ օգնությունը:
Բժիշկներն ածխածնի օքսիդից թունավորում արձանագրեցին:Քանի որ տանը ցուրտ էր եղել,ծնողները գիշերը միացրել էին ջեռուցումը: Իսկ տանը ածխածնի օքսիդի (գազի) ազդանշանիչ չի եղել… Լավ է, որ օգնությունը ժամանակին է հասել: Կայլը, Մոնիկը և փոքրիկ Սել իյան թերապիայի կուրս են ստացել դետոքսիկացիոն խցիկներում, որից հետո նրանց առողջական վիճակը վերականգնվել է:

Տուն վերադառնալուն պես Կայլը ածխածնի օքսիդի (գազի) ազդանշանիչ է պատվիրել: Իսկ Մոնիկը Facebook-ում կիսվել է իր ընկերնե րի հետ այս պատմությամբ: Նա հպարտանում է իր փոքրիկով, ով իր ճիչով փրկել է իրենց ընտանիքի կյանքը: Մոնիկը նաև կոչ է անում հետևել տան ջեռուցման համակարգի անվտանգության մեխանիզմին:
