Խոլեստերինի բարձր մակարդակն ու արյան բարձր ճնշումը աննկարագրելիորեն վտանգավոր պայմաններ են։ Կա խոլեստերինի երկու տեսակ՝ LDL (վատ) և HDL (լավ)։ Որքանն բարձր է LDL-ի մակարդակը, այնքան բարձր է սրտային հիվանդության հավանականությունը։ Որքան բարձր է HDL-ը, այնքան ցածր է սրտանոթային հիվանդությունների վտանգը։ Երբ խոլեստերինի մակարդակը բարձր է, թթվածնով հարուստ արյունը չի կարողանում հասնել սրտին։ Համապատասխանաբար, արյան բարձր ճնշումը սահմանափակում է արյան ուժը, որը հոսում է մարմնի մնացած հատվածներ։ Քիչ չափաբաժիններով Ինչպես ուտելը նույնքան կարևոր է, որքան՝ ինչ ուտելը։
Օրը 6-7 անգամ փոքր չափաբաժիններով սնվող մարդկանց խոլեստերինի մակարդակն ավելի ցածր է, և սրտի իշեմիկ հիվանդությունների զարգացման ռիսկն ավելի քիչ է, քան օրը 3 անգամ մեծ չափաբաժնով սնվողները։

Ալրեղենը փոխարինեք ցորենով Հաջորդ անգամ մթերային խանութում այս մանտրան ձեր մտքից չհանեք։ Մակարոնն ու սպիտակ հացը փոխարինեք անհրաժեշտ հացահատիկով։ Դա կարող է զգալիորեն բարձրացնել առողջական մակարդակը, ։ Հացահատիկն զգալի առավելություն ունի՝ օրգանիզմի մանրաթելերի լիցք տալով։ Սաղմոն. Առատ Օմեգա 3 ճարպաթթուներ պարունակող մթերքները նվազեցնում են խոլեստերինի մակարդակը։ Սաղմոնը, թյունիկը և ծովատառեխը, ինչպես նաև ընկույզը, նուշն ու կտավատի սերմերը հարուստ են Օմեգա 3 ճարպաթթուներով, նշում է ։ Դարչին Այս թեժ համեմունքն օգտակար է խոլեստերինի նվազեցման ահմար։ Style craze-ը խորհուրդ է տալիս աղանդերների մեջ լցնել դարչին, քարի։
Համեղ է նաև առավոտվա սուրճի մեջ։ Կալիում Արյան բարձր ճնշում ունեցողները պետք է սահմանափակեն աղի օգտագործումը։ Ճնշման վրա նատրիումի ազդեցությունը նվազեցնելու համար պետք է ավելացնել կալիումը, խորհուրդ է տալիս Մայո կլինիկան։ Հրաժարվեք մշակման ենթարկված մթերքներից Դրանք մեծաքանակ նատրիում են պարունակում։ Մայո կլինիկան նշում է, որ նատրիումի նվազեցման ամենալավ միջոցը չմշակված մթերքներով սնվելն է։ Ձմերուկի կորիզ The health orange-ը խորհուրդ է տալիս ձմերուկի չորացրած սերմերն աղալ և առավոտ վաղ սոված փորին մի թեյի գդալ ուտել։ Այս տնային միջոցն օգնում է, քանի որ ձմերուկի սերմերը արյունատար անոթները լայնացնող և հիպերտոնիայից ազատող նյութ են պարունակում։
Կիտրոն Արյան բարձր ճնշումը կանոնավորելու համար առավոտ կանուխ խմեք նոր քամած կիտրոնի հյութ լցրած մի բաժակ տաք ջուր, նշում է The health orange-ը։ Կիտրոնը հարուստ է С վիտամինով և այլ բնական հակաօքսիդանտներով, որոնք խոչընդոտում են ազատ ռադիկալների գործունեությունը և իջեցնում արյան բարձր ճնշումը։
