25-ամյա սիամական երկվորյակներից մեկն ամուսնացել է

Ամերիկացի 25-ամյա սիամական երկվորյակներ Կարմեն և Լուպիտա Անդրադեներից մեկը՝ Կարմենը, վերջերս ամուսնացել է: Այս մասին հայտնել է Today լրատվականը՝ նշելով, որ Կարմենն իր բաժանորդներին ցուցադրել է իր նշանադրության մատանին։

«Մենք գաղտնի ամուսնացանք հոկտեմբերին՝ շրջապատված մեր ընտանիքներով»,- ասել է հարսնացուն: Նրա ընտրյալը Դանիել Մակքորմակն էր, որի հետ նա ծանոթացել էր 2020 թվականին ծանոթությունների հավելվածում։

Ինչ վերաբերում է Լուպիտային, նա խոստովանել է, որ չի ցանկանում ամուսնանալ և չի հետաքրքրվում հարաբերություններով։

Քույրերն ունեն ընդհանուր կոնք, մեկական ոտք և ընդհանուր վերարտադրողական համակարգ: Երկուսն էլ ունեն 2 ձեռք: Էնդոմետրիոզի պատճառով նրանք ընդունում են հորմոնների արգելափակիչ, որը բացառում է հղիության հնարավորությունը։

Понравилась статья? Поделиться с друзьями:
ՀԵՏԱՔՐՔԻՐ ԺԱՄԱՆՑ