37 տարեկան եմ, կյանքս չի դասավորվել, բայց երեխա եմ ուզում ունենալ․ ծնողներս դեմ են, հասարակությունն էլ չի ընդունելու որոշումս․ ի՞նչ անեմ

37 տարեկան եմ, կյանքս չի դասավորվել, բայց երեխա եմ ուզում ունենալ․ ծնողներս դեմ են, հասարակությունն էլ չի ընդունելու որոշումս․ ի՞նչ անեմ

Արդեն 37 տարեկան եմ, բայց այդպես էլ չկարողացա անձնականս դասավորել։ Այնպես չի, որ արտաքինիս հետ կապված խնդիրներ կան, ընդհակառակը, ես ինձ շատ գեղեցիկ ու հմայիչ եմ համարում, ուղղակի ինձ հարմար ամուսին չհանդիպեց։ Ես էլ առանց սիրելու ու զգացմունքների չկարողացա ամուսնանալ։

Մի խոսքով, տարիքս անցնում է ու ես դա շատ լավ հասկանում եմ։ Խնդիրն այն է, որ ես երազում եմ երեխա ունենալու մասին, բայց հասկանում եմ, որ մեր հասարակությունում դա չի ընդունվելու։ Դե ծնողներիս մասին էլ չեմ ասում։ Նրանք դեմ են ու չեն ուզում լսել այդ մասին։ Մայրս ու հայրս ավանդապաշտ մարդիկ են ու ինձ ասել են, որ եթե նման բան անեմ, իրենց ինձ հետ այլևս չեն շփվի։

Ես նրան չեմ մեղադրում, բայց ես ուզում եմ երեխա ունենալ ու գոնե նրա համար ապրել։ Գիտեմ, որ նաև հասարակությունն է ամեն տեսակ պիտակ կպցնելու ինձ, բայց դե դրա մասին էլ չեմ մտածում։ Խճճվել եմ, չգիտեմ որն է ճիշտ, որը սխալ։ Միայն մի բան գիտեմ՝ երազում եմ երեխայի մասին։http://wompos.ru/kyanqs-chi-dasavorvel/?fbclid=IwAR0_IMs1UvBgMX2HE4ADdDaOVZVWnuehGm3qfuFwHreMx2o_iksdJTof3IY

Понравилась статья? Поделиться с друзьями:
ՀԵՏԱՔՐՔԻՐ ԺԱՄԱՆՑ