Մի խումբ փաստաբանների հաղորդման հիման վրա ՀՀ քրեական օրենսգրքի 442-րդ հոդվածի 1-ին մասով (պաշտոնատար անձի կողմից ձեռնարկատիրական գործունեությանն ապօրինի մասնակցելը) նախաձեռնված քրեական վարույթով Հակակոռուպցիոն կոմիտեում նախաքննություն է իրականացվում:
Այս մասին «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում հայտնել են կոմիտեից։
Մեր տեղեկություններով՝ վարույթն առնչվում է ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանին:
