Օրվա վերջում, քնելուց առաջ, ընդամենը 20 րոպե ոտքերը վերև պահեք․․․

Օրվա վերջում, քնելուց առաջ, ընդամենը 20 րոպե ոտքերը վերև պահեք․․․

Օրվա վերջում, քնելուց առաջ, ընդամենը 20 րոպե ոտքերը վերև պահեք․․․Ամեն օր ոտքերը 20 րոպեով վեր բարձրացնելու սովորութ
յունը ձեզ կարող է տարօրինակ թվալ։ Steptohealth.ru-ն գրում է, որ այս սովորությունը կարող է ազդել կյանքի որակի վրա։

• Հարկավոր է հիշել, որ, եթե մեջքի հետ կապված որևէ խնդիր ունեք, ապա խորհուրդ չի տրվում կատարել այս վարժությունը։

• Գերադասելի է գոտկատեղի հատվածում բարձ դնել, որպեսզի մարմնի դիրքը հարմար լինի։

• Ոտքերը դրեք պատին, իսկ ձեռքերը բացեք մարմնի լայնությամբ։ Դրանք պետք է հանգիստ դիրքում լինեն։

• Այս դիրքում բավարար է մնալ 15-20 րոպե։

Ոտքերը վեր բարձրացնելու 5 առավելություն

1. Օգնում է թեթևացնել ոտքերի այտուցվածությունը։ Ոտքերի այտուցվածությունը կապված է արյան վատ շրջանառության հետ։
Հարկավոր է հասկանալ, թե որն է այս երևույթի առաջացման պատճառը։

• Դա երբեմն կապված է երիկամների, սրտի աշխատանքի խանգարման, ավելորդ քաշի, որոշակի դեղամիջոցների օգտագործման,
ինչպես նաև սնունդի հետ։

• Կարևոր է հասկանալ խնդրի պատճառը և լուծել այն։ Հակառակ դեպքում հետևանքների դեմ պայքարելն անիմաստ է։ Այս վարժու
թյունը կարող է թերապիայի հրաշալի լրացում դառնալ, այն զգալիորեն կթեթևացնի վիճակը։

• Ոտքերը վեր բարձրացնելը նպաստում է օրգանիզմում հեղուկի նորմալ տեղաշարժին, որը երբեմն կարող է խոչընդոտել արյան նոր-

մալ շրջանառությանը։

2. Պայքարում է հոգնած ոտքերի սինդրոմի դեմ։ Ոտքերը վեր բարձրացնելը ոտքերի լարվածությունից ազատվելու լավագույն միջոց
ներից մեկն է։ Օրվա ավարտին ոտքերը հոգնում են, իսկ այդ 20 րոպեները կօգնեն հանգստացնել դրանք։

3. Լավացնում է նյութափոխանակությունը։ Եթե ոտքերը գլխից վերև են գտնվում, դա նպաստում է օրգանիզմում հեղուկի կուտակ
ման դեմ պայքարին, լավացնում է նյութափոխանակությունը։ Այս վարժությունը նպաստում է աղիների անցանելիությանը, իսկ երկա
րաժամկետ հեռանկարում հանգեցնում է սննդարար նյութերի՝ ավելի լավ յուրացմանը։ Սա կարող է օգնել նաև ազատվել փորկապու
թյունից և վերականգնել ներքին հավասարակշռությունը։

4. Թուլացնում է նյարդային համակարգը։ Մարմնի այս դիրքն օգնում է նաև վերականգնել շնչառությունը։ Այն թույլ է տալիս ավելի
շատ օդ ներշնչել, ինչը հանգեցնում է առավել հանգիստ և ռիթմիկ շնչառության։ Սա իր հերթին՝ բարենպաստ ազդեցություն է ու-
նենում նյարդային համակարգի վիճակի վրա՝ ազատում է մկանային լարվածությունից։

5. Հնարավորություն է տալիս հոգեբանական հանգստության հասնել։ Փորձեք կատարել այս վարժությունը. այն ընդամենը 20 րոպե
կպահանջի. միանգամից ֆիզիկական հանգստություն կզգաք, ինչը կհանգստացնի նաև միտքը։

Ապրեք առողջ

Понравилась статья? Поделиться с друзьями:
ՀԵՏԱՔՐՔԻՐ ԺԱՄԱՆՑ