Փամփլիկ, փափուկ, անչափ համեղ բուլկիների բաղադրատոմս, որը տարիներ շարունակ գաղտնի էի պահում

Փամփլիկ, փափուկ, անչափ համեղ բուլկիների բաղադրատոմս, որը տարիներ շարունակ գաղտնի էի պահում

Բաղադրիչներ Խմորիչ մեկ տուփ Ալյուր 600 գրամ Կաթ 250 մլ Ձվի դեղնուց 4 հատ Կարագ 100 գ Վանիլին 1 տուփ Շաքարավազ 100 գ Մի պտղունց աղ Վրան քսելու համար 1 ձվի դեղնուց 2 ճ.

գդալ կաթ Պատրաստման եղանակըՏաք կաթի մեջ լուծել խմորիչը, ավելացնել 1-2 ճաշի գդալ շաքարավազ և 1-2 ճաշի գդալ ալյուր, լավ խառնել, թողնել տաք տեղում 15 րոպե, որպեսզի խմորիչն ակտիվանա Մյուս բոլոր բաղադրիչները խառնել և խմոր հունցել, խմորը հունցել բուսայուղով պատված թասիկի մեջ, ալյուրը պետք է մաղելով ավելացնել: Ստացվում է փափուկ և ձեռքերին չկպչող խմոր: Դնել տաք տեղում, որպեսզի խմորը հասունանա: Երբ խմորը լավ բարձրանա,

ձեռքով գնդեր անել և իրարից որոշակի հեռավորության վրա շարել տապակի վրա: Տապակը դնել տաք տեղում, որպեսզի գնդերը լավ բարձրանան և եզրերով իրար դիպչեն: Դեղնուցն ու կաթը (կարելի է փոխարինել սերուցքով) խառնել և քսել գնդերի մակերևույթին: Թխել 20-25 րոպե 200 աստիճանի տակ:

Понравилась статья? Поделиться с друзьями:
ՀԵՏԱՔՐՔԻՐ ԺԱՄԱՆՑ