Սրճարանի տնօրենն աշխատանքի վերցրեց մուրացկանի…2 շաբաթ անց հայտնաբերվեց սա

Սրճարանի տնօրենն աշխատանքի վերցրեց մուրացկանի…2 շաբաթ անց հայտնաբերվեց սա

Մենք հաճախ չենք էլ մտածում, թե անտուն մարդիկ և մուրացկաններն ինչպես են հասել այդ օրվան: Նրանք բոլորն էլ ունեն մի առանձին պատմություն, սակայն դա գրեթե ոչ մեկին չի հետաքրքրում:

Բարեբախտաբար, կան այնպիսի մարդիկ, ովքեր պատրաստ են օգնել առանց ապագայի մարդկանց:

Այսօր կպատմենք սրճարանի տնօրեն Տելիսիա Աբիգելի մասին, ով աշխատանքի վերցրեց մի մուրացկանի:

Այդ շրջանում սրճարանի գործերն այնքան էլ լավ չէին, Տելիսիան մի կերպ էր կարողանում վճարել աշխատակիցներին, իսկ ինքն ընդհանրապես եկամուտ չուներ:

Մի օր, երբ սրճարան մտավ մի տղամարդ, տնօրենը հասկացավ, որ նա անտուն է: Մուրացկանը մոտեցավ կնոջը և գումար խնդրեց՝ բոլորովին չամաչելով սեփական խնդրանքից:

Տելիսիան ասաց, որ կյանքում ոչինչ հենց այնպես չի լինում, գումար ունենալու համար պետք է աշխատել: Մարկուսը՝ այդպես ներկայացավ տղամարդը, ասաց, որ վաղուց է երազում աշխատելու մասին, և իրեն գումար պետք չէ, բավական է միայն սնունդ և քնելու տեղ ունենալը:

Նա պատմեց, որ դատապարտված է եղել, և դրա պատճառով իրեն ոչ մի տեղ չեն ընդունում աշխատանքի:

Տելիսիան որոշեց շանս տալ դժվար կացության մեջ հայտնված մարդուն, չնայած նրան, որ չէր կարող շատ վճարել, միևնույնն է վերցրեց Մարկուսին աշխատանքի:

Տնօրենն առաջարկեց օրական 2 ժամ աշխատել, իսկ փոխարենը ստանալ փոքր գումար և սնունդ:

Մարկուսը 2 շաբաթ շարունակ պարտաճանաչ գալիս էր աշխատանքի, անում էր ամբողջ հանձնարարված գործը և հավաքում էր աղբը: Տելիսիան, մեղմ ասած, ցնցված էր, քանի որ չէր ակնկալում նման պահվածք:

Տելիսիան որոշեց պատմել Մարկուսի մասին ֆեյսբուքի իր էջում:

Նա իր գրառման մեջ բոլորին կոչ արեց ձեռք մեկնել բոլոր նրանց, ովքեր ունեն դրա կարիքը, քանի որ առաջին հայացքից հնարավոր չէ հասկանալ, թե ով է այդ մարդն իրականում և ինչու է հայտնվել այդքան բարդ իրավիճակում:

Понравилась статья? Поделиться с друзьями:
ՀԵՏԱՔՐՔԻՐ ԺԱՄԱՆՑ