Ֆեոդալական մտածելակերպը հայ ժողովրդի մոտ էլ չի անցնում։
Այս մասին ԱԺ-ում իր ելույթի ժամանակ ասաց ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը՝ անդրադառնալով ՀԷՑ-ի պետականացման շուրջ խոսակցություններին։
«Այդ տրամաբանությունը, որ պետական սեփականությունը՝ միլիարդավոր դոլարների բաները, նվիրենք… դե, ոնց էլ լինի, մի երկու հոգու փող կտա, մի երկու հատ բարեգործություն կանի։ Մարդիկ հասկանում են, որ միլիարդներ է աշխատում։ Է, ինչ է եղել՝ մի երկու կոպեկ էլ բարեգործություն կանի»,- նշեց նա։
ԱԺ նախագահը նաև պատասխանեց ընդդիմադիր պատգամավոր Արծվիկ Մինասյանին. «Պարո՛ն Մինասյան, ասում եք՝ ո՞վ է տալու էդ փողը։ Դուք եք տալու, Սեյրան Օհանյանն է տալու, Ռոբերտ Քոչարյանն է տալու։ Կոպեկ առ կոպեկ հետ եք տալու և վերադարձնելու եք ՀՀ ժողովրդին»։
Առավել մանրամասն՝ տեսանյութում:
