Սիրված երգիչ Սարո Թովմասյանը նոր հրապարակմամբ ուրախացրել է իր հետևորդներին։ Երգիչը սոցիալական հարթակում կիսվել է հայրիկի հետ արված ջերմ և անկեղծ լուսանկարներով։
Հրապարակմանը որպես երաժշտական ուղեկցություն ընտրված է եղել նրա «Հորս հետ» երգը, ինչն ավելի հուզիչ ու խորհրդանշական է դարձրել կադրերը։ Լուսանկարներում երևում է հայր ու որդու մտերմիկ հարաբերությունն ու ջերմ կապը։
Սարոյի հրապարակումը կարճ ժամանակում մեծ արձագանք է ստացել հետևորդների շրջանում։


