Սամվել Կարապետյանը կմնա ստվերում՝ գորշ կարդինալի նման. Գարգին Բ-ն պետք է հետքայլ անի. Քոչինյան. տեսանյութ

Քաղաքագետ Արեգ Քոչինյանն այն կարծիքին է, որ Հայաստանում Եկեղեցու դեմ արշավ չկա: Ըստ նրա՝ այն հոգևորականները, որոնք սկսել են ակտիվորեն զբաղվել քաղաքականությամբ, ստանում են քաղաքական հակահարվածներ: Վերջինս նկատում է՝ սա անվանել Եկեղեցու դեմ արշավ, կամ քաղաքական գործունեությունը թաքցնել Եկեղեցու հետևում, մեղմ ասած, լուրջ չէ:

Նրա խոսքով՝ այստեղ հարցն այն է, թե Եկեղեցու ղեկավարները կունենա՞ն բավականաչափ իմաստություն գործիք չդառնալու:

Ըստ Քոչինյանի՝ այս ճգնաժամն ունի հանգուցալուծում, որը լավագույնս ձևակերպված է Աստվածաշնչում՝ «Կայսերը՝ կայսրին, Աստծունը՝ Աստծուն». «Այս ճգնաժամը առաջացել է այն պատճառով, որ Եկեղեցին սկսել է զբաղվել քաղաքականությամբ, ավելին՝ իր վրա է վերցրել արմատական ընդդիմության դերակատարումը»:

Քաղաքագետը չի բացառում, որ այս մարդկանց տասնամյակներ առաջ է գործիքայնացրել Ռուսական կայսրությունը:

Նա հիշեցնում է, որ Եկեղեցին չի միջամտել «Մարտի 1»-ով ձերբակալված մարդկանց բռնաճնշումներին, «Հաց բերող»-ի դեպքին և մի շարք այլ անօրինական ձերբակալումների և կալանավորումների դեպքերին, սակայն Գարեգին Բ-ն պնդում է, որ Սամվել Կարապետյանը ապօրինաբար է կալանավորված:

Քոչինյանը նկատում է՝ Սամվել Կարապետյանը քաղաքական հայտ է ներկայացնում: Ըստ նրա՝ չի բացառվում, որ շուտով Կարապետյանի մոտ հիվանդություն հայտնաբերեն, որը անհամատեղելի է քրեական պատասխանատվության ենթարկվելու և բանտում գտնվելու հետ:

«Չեմ կարծում, որ Սամվել Կարապետյանը նպատակ ունի իր դեմքով մասնակցել 2026 թվականի ընտրություններին, կմնա ստվերում գորշ կարդինալի նման»,- ասում է նա:

Առավել մանրամասն՝ «Հայկական ժամանակ»-ի ռեպորտաժում:

Понравилась статья? Поделиться с друзьями:
ՀԵՏԱՔՐՔԻՐ ԺԱՄԱՆՑ