💔Պատահաբար տեղեկացա ամուսնուս դավաճանության մասին. Գոհար Ավետիսյանը լաց լինելով հոլովակ է հրապարակել
«Պատահաբար տեղեկացա ամուսնուս դավաճանության մասին… Երկար ժամանակ լռում էի և չէի հասկանում, ինչպես սկսել այս խոսակցությունը ձեզ հետ։ Վերջում որոշեցի հրապարակել մի շարք սթորի ու ռիլս։ Պատրաստ եղեք… Սերգեյը կես տարի գաղտնի հանդիպել է մեկ այլ կնոջ հետ՝ այդ ամբողջ ընթացքում ինձ համոզելով, թե «աշխատանքի պատճառով է ուշանում»։
Իսկ ես՞։ Ես գտա նրանց նամակագրությունը, որտեղ նա գրում էր այդ կնոջը. «Դու նրանից ավելի լավն ես։ Շուտով կհեռանամ»։
Ավելի լավն… քան… նա
Եվ ամենազազրելի՞ն։ Նրանք հանդիպում էին մեր մեքենայում։
Երբ ես ուղղակի հարցրեցի ճշմարտությունը՝ աչքերին նայելով, նա նույնիսկ չփորձեց դա ժխտել։ Պարզապես կանգնել էր ու նայում էր, ասես սպասում էր, որ ես կընդունեմ ամեն ինչ»,- գրել է նա։
