Չեմ կարnղանում ներել չմn եղբnրս՝ մայրիկիu անsեuելու hամար. Ինչպեu կարnղ է nրդին չզանգել, չիմանալ ոնց է մայրը

Չեմ կարnղանում ներել չմn եղբnրս՝ մայրիկիu անsեuելու hամար. Ինչպեu կարnղ է nրդին չզանգել, չիմանալ ոնց է մայրը

Վերջերս լրացավ իմ 41 տարին: Մայրիկս արդեն 60 անց է: Որքան մեծանում եմ, այնքան ավելի շատ եմ կապվում մայրիկիս հետ:

Երիտասարդ տարիներին ես ավելի շատ ժամանակ էի անցկացնում ընկերուհիներիս հետ, նրանց ինձ ավելի մտերիմ էի համարում: Ինձ թվում էր մայրիկս ինձ չի հասկանա, ու հետո կարծում էի, որ ընկերուհիներս ավելի լավ խորհրդատուներ էին;

Սակայն այժմ ես լիովին վստահում եմ միայն մայրիկիս, իմ իմաստուն ու բարի մայրիկին:Եղել են դեպքեր, երբ ես նրան նեղացրել եմ, սակայն նա միշտ ներել է ինձ ու երբեք երես չի թեքել ինձանից, իմ սիրասուն ու քնքուշ մայրիկը;

Ես ամուսնացած եմ, երեխաներ ունեմ, նվիրված եմ իմ ընտանիքին, սակայն մայրիկս ինձ համար առանաձնահատուկ նշանակություն ունի:

Ես ամեն օր, օրը մեկ –երկու անգամ զանգահարում եմ ու հետաքրքրվում եմ նրա առողջական վիճակով, մտածում եմ, որ նրա ինքնազգացողությունը կարող է վատանալ, կամ հնարավոր է ինչ որ բանի կարիք ունի և զարմանում եմ, թե ինչպես իմ եղբայրը, որ քանի տարի է արդեն ապրում է Ռուսաստանում,

չի բարեհաճում զանգահարել ու խոսել մայրիկի հետ, լսել նրա ձայնը:Ինչպե՞ս է կարողանում գլուխը դնել բարձին ու քնել, եթե տեղյակ չէ, թե ինչպես է մայրիկը, այն միակ էակը,

ով կյանք է պարգևել ու ողջ կյանքում ոչինչ չի պահանջել, մի՞թե նա արժանի չէ գեթ մի հեռախոսազանգի: Որքան եմ վիճել եղբորս հետ, ես նրան չեմ կարողանում ներել մայրիկին անտեսելու համար:

Նյութը հրապարակման պատրաստեց

 

Понравилась статья? Поделиться с друзьями:
ՀԵՏԱՔՐՔԻՐ ԺԱՄԱՆՑ