Նունե Եսայանը բացի նրանից, որ հրաշալի և տաղանդավոր երգչուհի է, նաև հրաշալի տնային տնտեսուհի է։ Արտիստուհին պաշտում է տանը ժամանակ անցկացնել ընտանիքի անդմաների հետ։

Երբեմն ցույց է տալիս, թե ինչ համեղ ուտեստներ է պատրաստում։ Իսկ խոհանոցում մայրիկին մշտապես օգնում են երկու երեխաները։

Նունեն բավականին մեծ ակտիվություն է պահապանում համացանցում։ Նա հետևորդների հետ կիսվում է կյանքի անցուդարձով։ Գրեթե յուրաքանչյուր օր որևէ հետաքրքրական հրապարակմամբ է հանդես գալիս։ Այս անգամ արտիստուհին ցույց է տվել իր բնակարանը։

Այն լեցուն էր գույներով, գարնանային ծաղիկներով և նրբաճաշակ կահավորանքով։ Տեսանյութից կարելի է ենթադրել, որ երգչուհին հյուրերի է սպասում, քանի որ բնակարանում սեղանները դատարկ չեն։ Նա անչափ գեղեցիկ է դասավորել սպասքը, իսկ բաժակները ծաղիկների հետ այնքան համահունչ են ստացվել։

Դրանք ասես լրացնում են մեկը մյուսին։ Այս մասին մանրամասն դիտեք կցված տեսանյութում։
