Մհեր Արմենիայի հուզիչ տեսահոլովակը՝ կնոջն ու որդուն նվիրված

Հայտնի երգիչ Մհեր Արմենիան նոր տեսահոլովակ է ներկայացրել՝ «Հայ օջախի զավակներին»։ Երաժշտության հեղինակն Արսեն Բարսամյանն է, խոսքերինը՝ Աննա Հովները։ Երգիչն այն նվիրել է կնոջը՝ Արմինեին և որդուն՝ Անդրանիկին։

Տեսանյութը բաղկացած է զույգի անձնական արխիվի դրվագներից։ Ջերմությամբ լի տեսահոլավակում ներկայացված է նրանց ընտանեկան սիրո պատմությունը․ ամուսնությունից մինչև առաջնեկի ծնունդ։ Տեսահոլովակն սկսվում է հարսանեկան կադրերից, ապա ներկայացված է Արմինեի հղիությունը և ծննդաբերությունը։

Էմոցիոնալ կերպով ցուցադրված է Արմինեի և նորածին որդու՝ ծննդատնից դուրս գրման արարողությունը։ Տեսահոլովակը լի է սիրով և ջերմությամբ։ Հիանալի է ստացվել։ Յուրաքանչյուր աղջիկ երազում է նման ընտանիքի մասին։

Նշենք, որ Մհերն ու Արմինեն ամուսնացել են 2017-ի հունիսի 17-ին։ 2018-ի հոկտեմբերի 10-ին ծնվել է նրանց որդին՝ Անդրանիկը։ Իսկ 2019-ի հոկտեմբերի 10-ին Մհերը ներկայացրել է «Հայ օջախի զավակներին» տեսահոլովակը։ Հիանալի նվեր է որդու համար, շատերը կերազեին նման նվեր ստանալ։

Понравилась статья? Поделиться с друзьями:
ՀԵՏԱՔՐՔԻՐ ԺԱՄԱՆՑ