Մի գաղտնիք ներկայացնեմ, որի շնորհիվ ամենահամեղը ձեր պատրաստած սուրճը կլինի

Մի գաղտնիք ներկայացնեմ, որի շնորհիվ ամենահամեղը ձեր պատրաստած սուրճը կլինի

Եվ այսպես՝ ձեզ պետք է զտված մաքուր ջուր, սուրճի հատիկներ՝ բոված կամ հում, մի քիչ աղ, շաքար ու սրճեփ: Ինչպես եփել Նախ՝ չբոված սուրճի հատիկները պետք է բովել չոր ու

մաքուր թավայում: Նախապես թավայի վրա կարելի է մի քիչ սխտոր քերել․ դրանից սուրճի բույրն ավելի արտահայտիչ կլինի: Բոված սուրճն անհրաժեշտ է մանրացնել: Սրճեփի մեջ լցնում ենք երկու թեյի գդալ մանրացրած սուրճ և սառը կամ տաք ջուր: Սրճեփը դնում ենք կրակի վրա: Մշտապես շարժում ենք սրճեփը՝

բռնելով բռնիչից: Կրակը պետք է միջին կամ ցածր լինի: Փրփուր հայտնվելուն պես միանգամից սրճեփը հանեք կրակի վրայից: 15 վայրկյան անց սրճեփը նորից կրակի վրա դրեք ու

սպասեք, մինչև փրփուր հայտնվի: Շաքարավազն ու մի պտղունց աղը (համն ավելի հաճելի է դարձնում) ավելացրեք այդ փուլում: Սրճեփը կրակի վրայից հանեք, հենց փրփուրը կսկսի բարձրանալ:

Понравилась статья? Поделиться с друзьями:
ՀԵՏԱՔՐՔԻՐ ԺԱՄԱՆՑ