«Հորս չեմ հիշում, մայրս մահացել է, երբ 20 տարեկան եմ եղել». Տաթև Ասատրյանի հուզիչ խոստովանությունը

«Հորս չեմ հիշում, մայրս մահացել է, երբ 20 տարեկան եմ եղել». Տաթև Ասատրյանի հուզիչ խոստովանությունը

Վերջին շրջանում հայկական շոուբիզնեսյան աշխարհում հայտնվեց նոր անուն՝ Տաթև Ասատրյան, ով բավականին կարճ ժամանակահատվածում կարողացավ լայն ճանաչում ձեռք բերել։ Ռազմիկ Ամյանի հետ կատարած զուգերգերը, կարծես, ամրապնդեցին երգչուհու դիրքը երաժշտական ասպարեզում։

Չնայած նրան, որ երգչուհին արդեն բավական տևական ժամանակ է, ինչ գործունեություն է ծավալում, այնուամենայնիվ հարցազրույցներով չի ներկայացել և հնարավորինս փակ է պահել թե՛ ընտանեկան, թե՛ անձնական կյանքը։

Միայն Ռազմիկ Ամյանը իր վերջին հարցազրույցներից մեկում Տաթևի մասին խոսելիս նշեց, որ երգչուհու ընտրյալը պրոդյուսեր Նարեկ Ստամբոլցյանն է։ Ռազմիկի այս բացահայտումից հետո միայն Տաթևն ու Նարեկը սկսեցին համատեղ հրապարակումներ անել, կրկին բավականին հազվադեպ։ Հայտնի է, որ Տաթևն ու Նարեկը միասին են արդեն 8 տարի։

Տաթևն արժանացավ հանրության համակրանքին հատկապես Կենտրոն հեռուստաընկերության «Ես կամ» նախագծին մասնակցությունից հետո, որտեղ պետք է իրականացներ 10-ամյա Նժդեհի երազանքը։ Հաղորդումը բավականին հուզիչ և անկեղծ էր ստացվել և եթերի ընթացքում էլ Տաթևը մի քանի անկեղծ խոստովանություններ էր արել։

Երգչուհին, մասնավորապես, ասել էր, որ ինքը հայրիկին չի հիշում, նա վաղուց է մահացել, իսկ մայրը մահացել է, երբ ինքը 20 տարեկան է եղել։ Տաթև նշել էր, որ այն դատարկությունը, որը զգում են առանց ծնողների մեծացած երեխաները երբեք ոչինչ չի կարող լցնել։

Понравилась статья? Поделиться с друзьями:
ՀԵՏԱՔՐՔԻՐ ԺԱՄԱՆՑ