Հարսս լուսի կտորա, սենց աղջիկ ես կյանքում չեմ տեսել. մոր ու աղջկա պես ենք իրար հետ

Հարսս լուսի կտորա, սենց աղջիկ ես կյանքում չեմ տեսել. մոր ու աղջկա պես ենք իրար հետ

Հերիքա հա հարս ու կիսուրների մեջ կռիվ գցեք։ Էդ հակամարտությանը դարերով եկած, վերջ տվեք։ Էս ո՞ր դարնա, մի քիչ զարգացեք, ժամանակակից մտածեք, չի կարելի էդքան. էգոիստ լինել։ Հարսը իրա տեղում պետքա լինի, կիսուրն էլ իրա տեղում։ Եթե սենց լինի, ամեն ինչ ավտոմատ կերպով իրա տեղը կընկնի։Ես իմ հարսին շատ եմ սիրում, հա լինումա, որ իրար չենք հասկանում, բայց մեծ մարդու պես խոսում ու ընդհանուր հայտարարի ենք գալիս, ոչ թե երեխու նման ամեն մեկս մերն ենք առաջ տանում։

Ահա իչպես դա սկսվեց:

Մի օր, չգիտեմ ինչ եղավ, բայց մեր մեջ լարվածություն առաջացավ։ Էն օրը նյարդերս սրվել էին, հոգնած էի, մի քիչ էլ իրար չէինք հասկացել։ Մի բանի վրա խոսակցություն սկսվեց, հետո ես… էսօր էլ ամաչում եմ հիշել՝ սրտի բռնությամբ ասեցի․
— Դու գնա էս տնից, Լուսի, ես հանգստանամ։

Ասեցի ու անմիջապես ցավ զգացի ներսս։ Բայց էգոն չթողեց խոսքս հետ վերցնեմ։ Լուսին ոչինչ չասեց, աչքերը լցվեցին, վերցրեց վերարկուն ու դուրս եկավ։ Տանը լուռ եղավ։ Էդ լռությունը մի հինգ րոպե հետո խփեց ուղեղիս։ Մտածեցի՝ «էս ի՞նչ արեցի»։ Վերցրեցի շալս ու դուրս եկա։ Սանդուղքը իջնելիս ոտքս սահեց… ու էդքանն եմ հիշում։

Երբ աչքերս բացեցի, տեսա՝ Լուսին ա՝ վախից գունատված, ձեռքը իմ գլխի տակ ա դրել, հեծկլտում ա․
— Մամ, մամ, չշարժվեք, շտապօգնություն արդեն զանգել եմ։

Իմ աչքերից արցունք եկավ՝ ոչ թե ցավից, այլ նրանից, որ հենց ինքը՝ ում ես մի րոպե առաջ դուրս էի հանել, առաջինը վազել էր օգնության։ Ինքը էրեխու պես ձեռքս բռնած էր, ասում էր՝ «ամեն ինչ լավ ա լինելու»։

Հիվանդանոցում բժիշկն ասաց՝ ձեռքի ոսկորը կոտրված է, բայց շուտ կբուժվի։ Լուսին երեք շաբաթ ինձ չէր թողնում միայնակ, ամեն օր գալիս էր, մաքուր էր անում, ճաշ էր բերում։ Երբ ասացի՝ «Լուսի ջան, ես սխալ էի», ինքը նորից ժպտաց․
— Կարևոր չի, մամ, ընտանիքում սխալները չեն հաշվում, սիրտն ա հաշվում։

Էդ օրվանից հետո ես ինձ խոսք տվեցի՝ էլ երբեք հարսիս աչքերում արցունք չտեսնեմ։ Հիմա, ով էլ ասի՝ «հարս ու կիսուրը երբեք չեն կարող իրար հասկանալ», ես ասում եմ՝ կարող են։ Պետք ա պարզապես սիրեն, ոչ թե մրցեն։Վ

 

Понравилась статья? Поделиться с друзьями:
ՀԵՏԱՔՐՔԻՐ ԺԱՄԱՆՑ