Հարսս ինչ էլ անի, մեկ ա, ինքը հրեշտակ ա, մի վատ խոսք չեմ ասելու․ Հլը տեսեք՝ ինչ ա արել էդ էրեխեն իմ համար, կյանքս ա փրկել

Հարսս ինչ էլ անի, մեկ ա, ինքը հրեշտակ ա, մի վատ խոսք չեմ ասելու․ Հլը տեսեք՝ ինչ ա արել էդ էրեխեն իմ համար, կյանքս ա փրկել

Հարսս իրոք որ հրեշտակ է։ Ինչ էլ որ նա անի, միևնույն է, մի վատ խոսքի չի արժանանա իմ կողմից։ Բանն այն է, որ նա մի այնպիսի բան է արել ինձ համար, որ երբեք ու երբեք իրավունք չունեմ մոռանալու, ուրանալու կամ էլ նրա հասցեին մի սխալ խոսք ասելու։ Հիմա, անշուշտ, լինում են պահեր, երբ որ նյարդայնանում, եմ նրա այս կամ այն արարքից, սակայն ինքս ինձ խոստացել եմ՝ չեմ խոսելու նրա մասին ոչ մի վատ բան, քանի որ նա իսկական հրեշտակ է։

Հիմա պատմեմ՝ ինչ է արել այդ նուրբ աղջիկն ինձ համար։ Ուրեմն՝ մյուս որդիս ֆինանսական խնդիրներ ուներ ու չէր կարողանում ինքնուրույն լուծել դրանք; Դիմել էր ինձ, ես էլ ոսկեղենս տվել էի, որ տանի, վաճառի ու հոգա իր ֆինանսական խնդիրները։ Այդպես էլ արել էր տղաս, սակայն այսպիսի մի նրբություն կար․ ամուսինս չգիտեր ու պետք էլ չէ, որ իմանար այդ մասին, քանի որ կյանքիս վերջ կտար։

Մի խոսքով՝ մի օր ամուսինս ասում է ո՞ւր է ոսկեղենդ, ինչի՞ չես կրում, բեր, դիր։ Ես էլ վատանում եմ, չեմ իմանում՝ ինչ անեմ։ Հարսս, ով թաքուն լսել էր իմ ու որդուս խոսակցությունն ու ամեն ինչ գիտեր, գալիս է ու ինձ թաքուն ասում՝ հագնվիր, գնում ենք ոսկու շուկա։

Գնում ենք, երեխեն ինչ պետք է, ինձ համար գնում է իր գումարով։ Իմ ոսկեղենի նման ոսկիներ ենք առնում- գալիս։

Կյանքս փրկել է իմ ոսկի աղջիկը, ես իրեն ո՞նց վատ բան ասեմhttp://wompos.ru/harss-hreshtak-e/?fbclid=IwAR1QEbyjxgeCiwrvpGq_ygDkhxoqmvv-mkQPTgAqFXTxSW31ebkumVJdrh8

 

 

 

Понравилась статья? Поделиться с друзьями:
ՀԵՏԱՔՐՔԻՐ ԺԱՄԱՆՑ