Երեկ հայտնի դարձավ, որ կյանքից հեռացել է դերասան Լևոն Տեր Պետրոսյանը։ Լևոնը «Demq»-ի հայտնի հումորիստներից էր և նախագծի հիմնադիրներից մեկը։
Դերասանի մտերիմ ընկերներից՝ Դավիթ Թովմասյան-ը, «The Armenian Report»-ին հայտնել է նրա մահվան պատճառը։
Պարզվել է, որ 2025 թվականի օգոստոսի վերջին Լևոնի մոտ ախտորոշվել էր հաստ աղիքի քաղցկեղի 4-րդ փուլ, որը արդեն տարածվել էր նաև լյարդի վրա։ Չնայած ծանր ախտորոշմանը՝ Լևոնը երբեք չի հանձնվել։
Նա փորձել է բուժման բոլոր հնարավոր տարբերակները և, ի վերջո, վերադարձել Հայաստան՝ բուժումը շարունակելու համար, երբ Միացյալ Նահանգներում այլևս այլընտրանք չի եղել։
Նույնիսկ այդ ամենից հետո նրա ոգին չի կոտրվել։
