Այսօր ՀՀ ժողովրդական արտիստ, պարուսույց և մշակույթի վաստակավոր գործիչ Արտյուշա Կարպետյանի ծննդյան տարեդարձն է ։
Արտյուշա Կարպետյանը հայկական պարարվեստի ամենանշանակալի դեմքերից է, ով տարիների ընթացքում անգնահատելի ներդրում է ունեցել հայ ժողովրդական պարի զարգացման, պահպանման և սերունդներին փոխանցման գործում։
Վարպետը այսօր նշում է իր 98-ամյակը։
Այս գեղեցիկ առիթով նրան ջերմ շնորհավորանքներ է հղել թոռնուհին՝ պարուհի և դերասանուհի Աիդա Կարպետյանը՝ իր խոսքում գրելով․
«Դեռ 98 տարեկան իմ Պապո, շնորհավոր սիրուն ծնունդդ… Ապրում ու ապրեցնում ես քո ներկայությամբ ու քո տարիների ստեղծած արվեստով։ Ուզում եմ դեռ երկար վայելել ներկայությունդ։
Անսահման շա՜տ եմ սիրում… դու միայն մեզ համար կարևոր դեր չունես, դու սիրված ու կարևոր ես նաև բոլոր այն սերունդների համար, ում փոխանցել ես քո արվեստը…
Արտյուշա Կարպետյան՝ 98»։
Սոցիալական հարթակներում բազմաթիվ օգտատերեր ևս միացել են շնորհավորանքներին՝ մաղթելով վարպետին առողջություն և երկար տարիների կյանք։




