Համացանցի օգտատերերը քննադատում են մոլորակի ամենաուժեղ մարդուն՝ փոքրամարմին ընտրյալ ունենալու պատճառով

Համացանցի օգտատերերը քննադատում են մոլորակի ամենաուժեղ մարդուն՝ փոքրամարմին ընտրյալ ունենալու պատճառով

Հաֆթորը ստացել է մոլորակի ամենաուժեղ մարդու կոչումը: Նրա հասակը 2 մետրից ավել է, քաշը՝ գրեթե 200 կիլոգրամ:

Նա ունի համաշխարհային ճանաչում, հաջողություններ է գրանցել սպորտում, ստեղծել է դերասանական կարիերա, սակայն դա ոչինչ չի նշանակում աներես և չարացած քննադատող օգտատերերի համար:

Հաֆթորին քննադատում են զուգընկերուհու ընտրության համար: Բանն այն է, որ Քելսի Հենսոնը ոչ մի կապ չունի ծանր սպորտի հետ: Նա փոքրամարմին է, նուրբ և սլացիկ կազմվածք ունի: Ընտրյալի կողքին կարծես մատնաչափիկ լինի:

Նրանց զույգը միշտ բուռն էմոցիաներ է առաջացնում մարդկանց մոտ, և նրանք օրական հազարավոր մեկնաբանություններ են ստանում:

Նրանց ծաղրում են, գրում են, իբր երիտասարդն իր ընկերուհուն գրպանում դրած է շրջում:

Հաֆթորը հպարտությամբ նշում է, որ այսքան ժամանակ ոչ ոք չի համարձակվել իրականում որևէ տհաճ խոսք ասել իրենց, դա անում են միայն համացանցում:

Понравилась статья? Поделиться с друзьями:
ՀԵՏԱՔՐՔԻՐ ԺԱՄԱՆՑ