Կտրիճ Ներսիսյանը զբաղված է ահաբեկիչ ու ռազմական հեղաշրջման կոչեր հնչեցնող «սբազաններ» բուծելով։
Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Տարոն Չախոյանը՝ շարունակելով.
«Կտրիճի «սրբազաններից» մեկը դատվում է պատերի տակ մարդկանց գյուլելու համար, մյուսը՝ ռազմական հեղաշրջման կոչերի համար։
Այ թե ուր են հասցրել եկեղեցին, այ թե ինչու է Կտրիճ Ներսիսյանը սպառնալիք ազգային անվտանգությանը»։
Ավելի վաղ Գլխավոր դատախազությունից հայտնել էին, որ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի նկատմամբ քրեական վարույթ է նախաձեռնվել:
Հիշեցնենք՝ Քննչական կոմիտեի հաղորդագրության համաձայն՝ «Սրբազան պայքար»-ի մասնակիցները և ղեկավարները պլանավորել են ՀՀ-ում ահաբեկչական գործողություններ: Պլանավորմանը մասնակցել են մի շարք անձինք, ներգրավվել՝ նախկին ոստիկաններ ու զինվորականներ:
Հրապարակվել են այս ամենը հաստատող ձայնագրություններ ևս, որոնցում տարատեսակ ցուցումներ է տալիս, պլաններ ներկայացնում հենց Գալստանյանը:
