Ծնված օրվանից ես եմ կտրում երեխաներիս մազերը. Սիրուշոն որդիների մազերը կտրելու տեսանյութն է տարածել

Ծնված օրվանից ես եմ կտրում երեխաներիս մազերը. Սիրուշոն որդիների մազերը կտրելու տեսանյութն է տարածել

Երգչուհի Սիրուշոն բավականին ակտիվ է իր ինստագրամյան էջում: Նա հաճախ է հրապարակումներ անում`ցույց տալով իր աշխատանքային օրերն ու ընտանեկան ժամանցը:

Երգչուհին մշտապես աչքի է ընկնում իր յուրօրինակ ապրելաոճով` թե´ որպես կին, թե´ որպես բիզնես լեդի և երգչուհի, և թե´ որպես մայր:

Երգչուհին այս անգամ հրապարակել է տեսանյութ, որտեղ երևում է`ինչպես է կտրում որդու մազերը: Սիրուշոն խոստովանել է, որ իր երեխաների ծնված օրվանից հենց ինքն է զբաղվել նրանց մազերի հարդարմամբ ու կտրվածքով:

Հավելենք, որ երգչուհին օրերս հրապարակել էր իրենց ընտանեկան կիրակին, որն անցկացրել էին Երևանում: Սիրուշոն և Լևոնը` որդիների հետ միասին, սրճարան էին այցելել և քայլել ձմեռային Երևանով: Փոքրիկ Զաբելը, կարծես թե, այս անգամ նրանց հետ չէր:

 Հավելենք, որ ավելի վաղ Սիրուշոն երեք երեխաների մասնակցությամբ հոլովակ էր հրապարակել։ Սիրված երգչուհին դրան կից նաև գրառում էր արել.

«Ձեզ հետ կիսվում եմ դրական էներգիայով և սիրով»։

Հավելենք նաև, որ ի տարբերություն որդիների`դստեր դեպքում Սիրուշոյի դիրքորոշումն այլ է: Նա այնքան էլ կարծես դեմ չէ դստերը ծնված օրից հանրային դարձնելուն:

starnews.am

Понравилась статья? Поделиться с друзьями:
ՀԵՏԱՔՐՔԻՐ ԺԱՄԱՆՑ