Ծանոթացեք. հայ հերոս ուսուցչուհի Օֆելյա Մկրտչյանն է, ով իր մարմնով այսօր փրկել է Բրյանսկի դպրոցի երեխաներին. նոր մանրամասներ

Ծանոթացեք. հայ հերոս ուսուցչուհի Օֆելյա Մկրտչյանն է, ով իր մարմնով այսօր փրկել է Բրյանսկի դպրոցի երեխաներին. նոր մանրամասներ

Բրյանսկի դպրոցի կենսաբանության ուսուցչուհի 26-ամյա Օֆելյա Մկրտչյանը դաս էր անցկացնում, երբ աշակերտուհիներից մեկը, որն իր հետ ուսումնական հաստատություն էր բերել հոր հրացանը, կրակ է բացել աշակերտների ուղղությամբ: Դպրոցականների խոսքով՝ Օֆելյա Մկրտչյանը «իրենով փակել է երեխաներին, ինչի պատճառով վնասվածքներ է ստացել»:

Ականատեսները պատմել են նաև, որ առանց նրա գործողությունների կարող էին ավելի շատ զոհեր լինել։ ՌԴ ՆԳՆ տվյալներով՝ 14-ամյա աղջիկը կրակ է բացել հոր զենքից, ինչից հետո ինքնաս պան է եղել:   Նրա դրդապատճառները պարզվում են։ Տեղի ունեցածի հետևանքով 5 աշակերտ վիրավորվել է։ Աշակերտուհիներից մեկը հետագայում մա հացել է։

https://mediaroom.am/politicalplatform/item/50238-2023-12-07-15-47-25.html

Понравилась статья? Поделиться с друзьями:
ՀԵՏԱՔՐՔԻՐ ԺԱՄԱՆՑ