90-ականներին Գրիշա-Իդա զույգը հանրության ամենասիրելիներից էր, սակայն ԱՄՆ տեղափոխությունն ու կենսակերպի կտրուկ փոփոխությունը բացասական հետևանքներ ունեցան նրանց ընտանիքի համար։ Զույգը բաժանվեց ու յուրաքանչյուրը գնաց իր ճանապարհով. այս մասին գրում է starnews-ը։
Խոսելով Գրիշայի հետ հարաբերությունների մասին՝ Իդան մի առիթով նշել է.
«Այն ամենն, ինչ անցյալում է, ես թողնում եմ անցյալում, եւ կապ չունի՝ անձնական, ընկերական, թե բարեկամական հարաբերություններ են դրանք. իմ որոշումները միշտ հաստատուն են:
Երեխաները նրա հետ շփում ունեն, իհարկե, իսկ ես բացարձակ ոչ մի կապ չունեմ: Մենք բավական
հասուն տարիքում ենք ամուսնացել ու բավական լավ ճանաչել միմյանց: Մոտ 15 տարի ապրել ենք միասին, բայց եկավ պահ, երբ հասկացանք, որ այդ միությունն այլեւս հնարավոր չէ, բաժանվելու որոշում կայացրինք. Գրիշան պետք է գար Հայաստան, իսկ ես ընտրեցի մնալ ԱՄՆ-ում:
